Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքու...

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող՝ 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից 1lurer.am-ին հավաստիացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։