Ո՞նց եք կարծում, ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ...

Ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է հավաքի ներկա գտնվել։ Ես գնացել եմ իմ կամքով։ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր մասնակցում իշխանության հանրահավաքին, արդյո՞ք չմասնակցելը կարող էր խնդիրներ առաջացնել՝ այսպես արձագանքեց ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։

«Նիկոլ Փաշինյանը երբ վկայակոչում էր, որ Հանրապետականների ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվում, դա վերաբերում էր նրան, երբ պետական աշխատողներին բռնի ուժով մասնակից էին դարձնում հանրահավաքներին»։

Հովհաննիսյանը պնդեց՝  իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու որևէ օրինակ ինքը չգիտի։

Լրագրողների դիտարկմանը, թե ՊԵԿ-ում արդյո՞ք այդքան ազատ ժամանակ կար՝ հանրահավաքին մասնակցելու համար, Հովհանիսյանն ասաց՝  ՊԵԿ-ն իր գործառույթները լիարժեք կատարում է։

Հովհաննիսյանը վստահեցրեց նաև՝ աշխատանքի ժամից դուրս ՊԵԿ աշխատողները կգնան հանրահավաքի թե ոչ, իրենց գործն է, բայց իր կամ ՊԵԿ որևէ պաշտոնյայի կողմից չի եղել ցուցում աշխատակիցներին՝ հանրահավաքի մասնակցելու վերաբերյալ։