Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թ...

Մենք դեռ տաք ենք ու չենք զգացել, որ 21–րդ դարում էլ ենք ցեղասպանություն տեսել, այն էլ՝ պետության (թեկուզև՝ չճանաչված) առկայության պայմաններում։ Դա մեր մեծագույն ամոթն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Հիմա էլ նույն վտանգը կա արդեն ճանաչված պետության պայմաններում։ Խնդիրը, սակայն, դրսից չէ։ Կամ միայն դրսից չէ։

Թշնամին թշնամություն պետք է անի, դա կանխատեսելի է։ Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը, որպեսզի ապրիլի 24–ը վերջապես կարողանանք դարձնել Վերածննդի ու Հաղթանակի օր։ Թե չէ անընդհատ ցեղասպանության ենթարկվելը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև ամոթ ու խայտառակություն»,- նշել է նա: