Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանու...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, -հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան, աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,-հայտարարել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա ավելացրել է, որ COVID-19- ի դեմ պատվաստվել է իր դուստրերից մեկը: Ըստ Պուտինի՝ առաջին ներարկումից հետո դստեր մարմնի ջերմաստիճանը 38 աստիճանից իջել է 37-ից մի քիչ ավելի: «Եվ վերջ: Երկրորդ ներարկումից, երկրորդ պատվաստումից հետո ջերմաստիճանը նույնիսկ մի փոքր բարձրացավ, բայց հետո ամեն ինչ անցավ, նա իրեն լավ է զգում, իսկ տիտրերը (կորոնավիրուսի դեմ հակամարմինները) բարձր են »,-հայտարարել է Պուտինը: Թե իր երկու դուստրերից որ մեկն է պատվաստվել ՌԴ նախագահը չի հստակեցրել: