
Լիտվան պատրաստակամություն է հայտնում զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն եվրոպական այլ երկրներից պարտավորություն պետք է լինի նաև «աջակցություն ցուցաբերել» Կիևին։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Իմ երկիրը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Խոսքը մեր ռազմական ուժերի շատ կոնկրետ թվերի մասին է, բայց այս կոալիցիայի բոլոր երկրների կողմից պետք է լինի այդ աջակցությունը տրամադրելու պարտավորություն»,- ընդգծել է նա։
Bloomberg-ը հիշեցնում է, որ խաղաղապահների մասին խոսակցությունների ֆոնին եվրոպացի դաշնակիցները «փորձում են որոշել, թե ինչպես պահպանել աջակցությունը Կիևին»:
Մարտի 21-ին BBC-ն հայտնել է, որ եվրոպական խաղաղապահ զորախումբը կարող է երբեք չհայտնվել Ուկրաինայում մի քանի պատճառներով, որոնցից հիմնականը Ռուսաստանի դիրքորոշումն է և Եվրոպայում զինվորների պակասը։
Միևնույն ժամանակ, հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է Ուկրաինա եվրոպական երկրների խաղաղապահ զորակազմ ուղարկելու այլընտրանքը, առաջարկվում է այս երկրում ՄԱԿ-ի առաքելություն սկսել։