Վիճակը խիստ մտահոգիչ է. Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վիճակը խիստ մտահոգիչ է։

Ըստ նրա, փակ հանդիպման օրակարգում Արցախում տիրող իրավիճակն է եղել։

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակ է վարչապետը երեկվա փակ հանդիպմանը ցույց տվել եւ հարցին՝ արդյոք այդ նամակի վերաբերյալ քննարկում եղե՞լ է Սաղաթելյանը ասաց. «Հարցրեք վարչապետին»։

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում դիվանագիտական եւ ռազմական ճակատում բեկում մտցնել»,- ասաց Սաղաթելյանը։