Վատիկանի ասպետները․ ինչու՞ հենց Մինասյանը, Փա...

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը, հայտնում են վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից․ «Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին։ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը»,- ասված էր հաղորդագրությունում։

Բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշան Հայաստանի պաշտոնյաներից ստացել է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դեսպանն այդ շքանշանը ստացել է 2016 թվականին Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչունի ձեռամբ։ Հաջորդ պաշտոնյան, որ ստացել է Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշան եղել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

Հետաքրքիր է, թե Սուրբ Աթոռը ինչու՞ է հենց այս երեք գործիչներին որոշել պարգևատրել (բաց աղբյուրներում այլ անուններ չգտանք) : Մինասյանի և Սարգսյանի դեպքում ինչ որ տեղ հասկանալի է, հաշվի առնելով Արևմուտքի հետ նրանց կապերը, իսկ Փաշինյանի դեպքում բացարձակ անհասկանալի է, թե այդ ինչ է արել, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանն է նպաստել։ Փաշինյանի Սուրբ Աթոռի հետ ամենամոտ կապը եղել է այն, որ 2018 թվականին Հռոմում ոստիկանները փորձել էին նրան ձերբակալել։ Գուցե՞ Սուրբ Աթոռին տեսանելի են բաներ, որ մեզ տեսանելի չէ։