«Վարուժան Մկրտչյան 2»․ իշխանությունները Քոչար...

Իշխանությունները անհանգստացած են այն հանգամանքով, որ նախագահ Քոչարյանը ազատության մեջ է։ Վարչապետ Փաշինյանի ու իր թիմակիցների անհնագստության պատճառն այն է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական լուրջ կենտրոն է և կարող է համախմբման առանցք դառնալ ընդդիմադիր դաշտի համար։

Իշխանությունների համար օրախնդիր է, որպեսզի կրկին դատարանը որոշում կայացնի կալանավորել երկրորդ նախագահին։ Դատախազության բողոքարկումը դժվար արագ արդյունք տա, ուստի անհրաժեշտ է նորից շոու բեմադրել։

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, այս անգամ էլ Փաշինյանի իշխանությունը դիմելու է փորձված հնարքի։ Հիշեցնենք, որ ամսիներ առաջ ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որում երևացող անձը՝ Վարուժան Մկրտչյանը իր գարասենյակ եկած անձանց առաջարկում էր մասնակցել հեղաշրջմանը և ցույց տալիս կողքին դրված ավտոմատը։

Վարուժան Մկրտչյանի պատմությունն այնքան ակնհայտ բեմադրություն էր, որ անգամ իշխանության ներկայացուցիչների համար էր այն հումորի նմանվել։ Ոստիկանության իբր գաղտնի նկարահանումը մասնագետների գնահատմամբ իրականացվել էր երեք տարբեր տեսախցիկներով և ակնհայտ էր, որ տեսանյութի մասնակցիները իրենց դերն են խաղում։ Հետագայում այս կասկածները հաստատվեցին, երբ Վարուժան Մկրտչյանը հայտնվեց ազատության մեջ։

Մեր տեղեկություններով այս պահին իշխանությունները մտածում են «Վարուժան Մկրտչյան 2» նկարահանել և նախագահ Քոչարյանին մեղադրել գրավի պայմանները խախտելու մեջ։ Հիմա հարմար թեկնածուներ են փնտրում, որպեսզի պատմությունն իրատեսական թվա։ Քոչարյանի աջակիցների մեջ ներդրված գործակալների կաստինգ է իրականացվում։ Այս անգամ իշխանական լրատվամիջոցները գուցե դեպքի վայրից ուղիղ եթեր մտնեն և ապահովեն լայն լուսաբանում։ Ու դատելով նախորդ բեմադրված տեսանյութից կարելի է  ենթադրել, որ այս անգամ բացի ավտոմատից սենյակում կլինեն դիակներ, որպեսզի պատկերը բավարարի ստի ճիրաններում հայտնված պողոսներին, որոնց մոլորեցնելը դարձել է իրական փեշակ վարչապետ Փաշինյանի համար։