Վարչապետը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ն Հայաստա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության էր եկել Ղարաբաղը հանձնելու համար, իսկ այժմ նա ցանկանում է Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի ոլորտից: Այս մասին մարտի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արեւմուտք ուղղել:

Զոհրաբյանը նշեց, որ դա Թուրքիայի ուղղակի ներկայություն է նշանակում տարածաշրջանում: «Մենք դա տեսնում ենք Վրաստանի օրինակով: Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից», - հավելեց պատգամավորը: