Վարչապետ Փաշինյանի հրաժարական պահանջելը կոպտա...

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերամզի երկու շաբաթն արդեն լրացել է։ Ամենօրյա պատերազմական գործողությունները, ռազմի դաշտից եկող տեղեկությունները կարծես բթացրել են Հայաստանի հանրության զգոնությունը։ Շատերի համար դեռևս հասկանալի չէ, թե որքան մեծ գին է դրված զոհասեղանին, որը մենք կվճարենք, եթե չլինենք միասնական և չկարողանանք դիամգրավել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանին։

Հենց զգոնության բթացման պատճառով  է, որ հանրային որոշ խմբեր սկսել են քննարկման դաշտ բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի «անհրաժեշտության» հարցը։ Այս խմբերը պնդում են, որ այդ կերպ հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը։

Միանագմից պետք է արձանգրել, որ վարչապետի հրաժարականը ոչ միայն չի կանգնեցնի պատերամզի ընթացքը, այլև առավել ուժգին ալիքի կվերածի։ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում կա նաև այս կոմպոնենտը ու սա է պատճառը, որ անընդհատ փորձում են տեղեկատվական գրոհներով ապակայունացնել ներքաղաքական վիճակը։ Սա իհարկե չի նշանակում, որ վարչապետի հրաժարական պահանջողները կապ ունեն թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի հետ, ամենևին։ Նրանք իրենց պատկերացումներն ունեն տեղի ունեցողի վերաբերյալ, որը միանշանակ սխալ հաշվարկի արդյունք է։

Որպեսզի չմանրանանք փորձենք մեր հակառակորդ երկրի օրինակով հասկանալ իրավիճակի վտանագավորությունը։ Արցախի ազատագարական պատերազմի ընթացքում Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը բավական լարված էր։ Նախագահները փոխարինում էին մեկը մյուսին։ Ադրբեջանը պատերազմի ամենածանր տարիներին՝ 1990-1993 թվականներին, փոխել է երք նախագահ։  Այդ երկրի քաղաքական էլիտայի համար առավել կարևոր էր ներքաղաքական խարդավանքները, քան ռազմաճակատը, որն էլ բերեց պարտության, քանի որ իրենց դեմ կանգնած էր համեմատաբար մի քանի անգամ առավել կայուն ներքաղաքական կյանք ունեցող Հայաստանն ու Արցախը։ Ներքաղաքական կայունությունը հնարավորություն էր տվել հայկական կողմերին ամուր պահել բանակի շարքերը։

Ահա այս ամենից ելնելով՝ մենք պարզապես իրավուքն չուեննք մեզ նման շռայլություն թույլ տալու։ Մեզ համար հիմա պետք է գերնպատակ լինի մեր գաղափարներով, աշխատանքով, հնարավոր ու անհնարին ջանքերով կանգնել վարչապետ Փաշինյանի կողքին։ ՈՒ այստեղ խնդիրն իր անձը չէ, այլ պետության անվտանգությունը։ Իսկ քննարկումների ժամանակ մենք դեռ կունենանք, երբ հակառակորդը արժանի հակահարված ստանալուց հետո կվերադառնա այնտեղ որտեղից եկել էր։ 

Բորիս Մուրազի