Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար մնացել է մեկ խաղաթուղթ: Նրանք հիմա լծված են միայն մեկ գործի՝ համոզել հանրությանը, որ իրենք ամենաբարձր տոկոսներն են հավաքելու ընտրություններին և հետևաբար հաղթողներն իրենք են լինելու: Նրանք այս հնարքին դիմում են լավ իմանալով, որ հանրության լայն զանգվածներ տեղյակ չեն Ընտրական օրենսգրքի նրբություններին ու կվազեն հաղթողների թիմին քվեարկելու:
Իրականությունն այն է, որ հիմա էլ ակնհայտ է Նիկոլ Փաշինայնի պարտությունը: Սրա մասին առաջինն իհարկե իրենք գիտեն: Փաշինյանը լավ գիտի, որ իր վարչապետ չդառնալով ավարտվում է իրեն քաղաքական կենսագրությունը, թեկուզ հավաքեն 40 տոկոս, ինչը միանշանակ անհնար է:
Այս պահին, իհարկե, ճիշտ է, որ ամենաշատ տոկոսները, այդ թվում պետական ռեսուրների կիրառմամբ ունի Նիկոլ Փաշինյանի թիմը, բայց սա դեռ չի նշանակում, որ նա է լինելու իշխանություն ձևավորողը: Եղած հարցումների ադյուքնները ցույց են տալիս, որ տոկոսներով առաջին տեղում լինելու է Նիկոլ Փաշինայնը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանը, անցողիկ ամենամեծ տոկոսներ կհավաքեն ԲՀԿ-ն և Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքը: ԱՆցողիկ շեմը շատ հավանական է հաղթահարի նաև ԼՀԿ-ն: Այս պահին եղած դասավորությամբ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի, ԲՀԿ-ի և Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքի ձայների հանրագումարը կկազմի 50+1 տոկոս ու հենց նրանք էլ կձևավորեն կառավարություն: Նիկոլ Փաշինյանի կառավարություն ձևավորելու համար անհարժեշտ է, որ անցողիկ շեմը հաղթահարած ևս երկու կուսակցություն իր հետ հետընտրական կոալիցիա կազմեն: Եթե տեսականորեն հաշվենք, որ 5-6 տոկոս հավաքած ԼՀԿ-ն կարող է միանալ Փաշինյանին, ապա անհրաժեշտ կլինի մեկ այլ առավել շատ ձայներ տարած ուժ ևս: Այս դեպքում բացառվում է, որ Փաշինյանին դավաճան հռչակած ԲՀԿ-ն , Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանը միանան նրան:
Այս պարզ հաշվարկը ոչնչացնում է իշխանական ամբողջ քարոզչական աշխատանքը: Հանրությունը պետք է այս պահին արդեն վստահ լինի, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու: Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ի և Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքի աջակցությամբ վարչապետ է դառնալու Ռոբերտ Քոչարյանը: