Վարագ Սիսեռյանը բարձր պաշտոնի է նշանակվել մաս...

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանը նոր աշխատանքի է անցել։ Նա աշխատանքի է անցել «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերությունում, որպես  փոխտնօրեն։ Այս մասին նշված է իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։ 

«Սիրելի հայրենակիցներ,

վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1. Աշխատանքից ազատման դիմում գրել
2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը

Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։