Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի հայ համա...

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Նախագահն Էրբիլում այցելել է նաև Աինկավայի հայկական եկեղեցի, Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջայց կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։