Ուզում եմ Ծաղկաձորում հիպոտեկով տուն գնել. դա...

Վազգեն Ռշտունու հայտարարությանը ծանոթացա մամուլում, անկեղծ կասեմ՝ միանգամայն նորություն էր, անսպասելի էր: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը:

Դատավորն ափսոսում է բոլոր այն դատավորների համար, ովքեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

Հարությունյանը տեղեկություն չունի՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան, թե ոչ։

Հարցին՝ եթե իմանա, որ կան ճնշումներ՝ ի՞նչ կանի՝ պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք»։

Նա կարծում է, որ դատավորները պետք է անկախ լինեն գործադիր իշխանությունից։

«Ես իմ ամբողջ ներուժով, իմ ջանասիրությամբ իմ լուման ներդնում եմ, որ լինեմ անկախ դատավորներից մեկն ու հանրությունը ընկալում ունենա, որ կան անկախ ու անկողմնակալ դատավորներ, հույս ունեմ՝ դուք կստանաք այդ տպավորությունն ինձանից»,- նշեց դատավոր Հարությունյանը։