«Ուրալյան ավիաուղիներ»-ը մեկնարկել է Մոսկվա-Գ...

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում: