
Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի նախագիծը պատրաստ է:
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, համալիր փորձաքննությունն անցած է, իսկ պարզ փորձաքննությունն առաջիկա օրերին կստանա քաղաքապետարանը, որից հետո նախարարության գործընկերների հետ կքննարկենք հետագա ընթացքը, որովհետև սեղմ ժամկետներ ունենք: Ունենք շինարարներ, որոնք այս ժամանակատվածում ունակ են կառուցել դպրոցը»,-ասաց նա:
Ըստ Ավինյանը՝ բացի «պլան Ա»-ից, կա նաև երկրորդ ծրագիրը, որը գործի կդրվի, եթե շինարարության ժամկետների հետ կապված խնդիրներ առաջանան: Կլինեն նաև այլընտրանքային տարբերակներ:
«Կառույցը պետք է պատրաստ լինի մրցաշարից մի քանի ամիս առաջ»,-վստահեցրեց քաղաքապետը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտ էր ներկայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացնել Երևանում: Միջազգային ֆեդերացիան այդ իրավունքը տվել էր Հայաստանին: