ՈՒԿՐԱԻՆԱ ԶՈՒ ԳԱՂՏՆԻ ՇՏԱԲ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ. Ի՞ՆՉ...

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին առաջին անգամ հաստատել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ստեղծված գաղտնի շտաբի առկայությունը։ Այս մասին նա նշել է իր նոր հրապարակման մեջ։

Զալուժնիի խոսքով՝ շտաբը դարձել է առանցքային հարթակ, որտեղ մշակվել են գործողություններ, անցկացվել ռազմական խաղեր, ձևավորվել են ուկրաինական բանակի համար զենքի հարցումներ։ 

Նա նշել է, որ արևմտյան սպառազինությունների լայնածավալ մատակարարումների մեկնարկով անհրաժեշտություն է առաջացել համակարգել նյութատեխնիկական ապահովման և պլանավորման ողջ գործընթացը։

«Ուկրաինան սկսել էր ստանալ մի շարք զինատեսակներ և տեխնիկա։ Այս ամենը պետք էր կարգի բերել»,- գրում է Զալուժնին։