Տղերքը զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հի...

Ինչու չկա հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների խնդրով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ի՞նչն է պատճառը, որ լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների հարցով զբաղվելու։ Գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարո՞ւմ են, որ գունագեղ շոուներ լինեն, մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, ունենք թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով, որը նվիրված է զոհված տղերքին», - ասաց Նազարյանը:

Փաշինյանը ներողություն խնդրեց նրանցից, ում զգացմունքները որևէ կերպ խոցել է «գունագեղ» տոնակատություն ձևակերպումն անելով։

«Մեր տրամադրությունը տոնական չէ, բայց ՀՀ-ն 30 տարեկան է, դա պետք է անել դրոշներով, իսկ ՀՀ դրոշի գույները վառ են։Չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները։ Նախատեսվող միջոցառման առանցքը հենց նահատակների հիշատակի ընդգծում է։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է  ՀՀ անկախության և Արցախյան երեք պատերազմներում նահատակվածների հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ 6 ամիս է՝ աշխատանքային քննարկումներ են անցկացնում»,- ասաց Փաշինյանը նա։

Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե տղերքը զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե բոլորը սթափվեն ու փոխվեն: