«Թույլ չենք տա հանրությանը բաժանել սևերի և սպ...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Որոշումն այսօր կայացած քաղաքական խորհրդի նիստում միաձայն հաստատել են կուսակցության քաղխորհրդի բոլոր անդամները, տարածքային կառույցների պատասխանատուներն ու պատգամավորները: Նիստի սկզբում ԲՀԿ-ականները ներկայացրել են իրենց դիրքորոշումը ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ: Այնուհետև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովրդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին: ԲՀԿ քաղխորհրդի նիստի մանրամասները՝ տեսանյութում: