Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձե...

Թուրքիայի ոստիկանությունը համաժամանակյա գործունեություն է իրականացրել Ստամբուլ, Անկարա եւ Ուրֆա քաղաքներում քուրդ լրագրողների դեմ։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ, ոստիկանությունը ձերբակալել է 9 քուրդ լրագրողի։ Լրագրողները տարբեր լրատվամիջոցներում են աշխատում։

Նշվում է, որ լրագրողներին ձերբակալել են ահաբեկչական խմբավորման ամդամ լինելու մեղադրանքով։