Թուրքիայում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի մ...

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների անցկացման վայր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ապրիլի 10-ին Թուրքիայում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով։

Այս խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։