Թուրքիայում ռուս լրագրողներ են ձերբակալվել

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Թուրքիայի իշխանությունների հետ՝ պարզաբանելով ռուս լրագրողների հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունները, ТАСС-ի Telegram ալիքի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Լրագրող Ալեքսեյ Պետրուշկոյին և օպերատոր Իվան Մալիշկինին ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայում: Դեկտեմբերի 3-ին նրանք խմբագրությանը զեկուցել են Ստամբուլի արվարձաններից մեկում իրենց պահելու մասին և այլևս կապ չեն հաստատել: