Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ղարաբ...

Խաղաղության համաձայնագիրը, որը կստորագրվի Հարավային Կովկասում, օգուտ կբերի երկրներին։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին Բաքվում ԹյուրքԽՎ-ի անդամ խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ «Վերջին ժամանակներս մենք տեսանք եւ պահպանեցինք կապեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,- ընդգծել է Հուլուսի Աքարը։ «Ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ բանակի դեպքում։ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին։ Ղարաբաղյան հաղթանակը օրինակ դարձավ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ ամբողջ թյուրքական աշխարհի համար»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիան 2020թ. աշնանը իրականացվեց Թուրքիայի ուղիղ աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։