Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանե...

Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարեն երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։

«Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար, արդյունավետ կլինեն»,- սոցցանցում ասել է պատվիրակության նախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։