Թուրքիայի համար արտադրված «Ս-400»համակարգերն...

Թուրքիայի համար ռուսական «Ս-400» համակարգերի արտադրությունն արդեն ավարտված է, համակարգերը պատրաստ են մատակարարման, ինչն էլ կկատարվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսոտեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ 

Նա հայտարարել է, որ Թուրքիան արդեն կատարել է համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը։ Պաշտոնյան հստակեցրել է, որ Ռուսաստանը վարկ է տվել Թուրքիային, որ վերջինս այդ զինատեսակը գնի Ռուսաաստանից ու ավելի ուշ փակի վարկը։

Գործարքը գնահատվում է շուրջ 2,5 միլիարդ դոլար։ Այն առաջացրել է հատկապես Միացյալ Նահանգների դժգոհությունը։