Թուրքիան քարտեզում չի տեսնում Հայաստանը` որպե...

«Միամիտներն են միայն կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության Հայաստանի հետ։ Թուրքիան քարտեզում չի տեսնում Հայաստանը` որպես առանձին երկիր։ Հայաստանը` իր տարածքներով Թուրքիան դիտարկում է` որպես պանթուրքական ծրագրի գոտի։

Հայաստան-Ռուսաստան սովորական հարաբերությունները պետք է փոխարինվեն նոր որակի հարաբերություններով, նոր միությամբ` հիմնված նախկին Խորհրդային ժառանգության վրա։ Առանց դրա անհնար է հաղթահարել թուրքական վտանգը»:

Այս մասին ասել է ՌԴ ԳՇ նախկին սպա, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշով։