
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունն ընդլայնել՝ «3 + 3» ձեւաչափի հասցնելով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք պետք է աջակցենք կրակի դադարեցման պահպանմանը: Այնպես որ, ծրագրում ենք համագործակցել այդ ուղղությամբ՝ «3+3» ձևաչափով (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)»,-ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարիֆը այցով եղել է Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում: