Թուրքիան ինչ-որ պահանջներ է ներկայացրել Ադրբե...

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հուլիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ , հատուկ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Քարամ Մուստաֆաևը և պաշտպանության փոխնախարար, օդուժի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն այց են կատարում Թուրքիա, հանդիպումներ ունենում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար կազմից հետո։ Այս հանդիպումից 10 օր հետո հայտարարվում է թուրք-ադրբեջանական համատեղ ամենամյա զորավարժության մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զորավարժությունը պետք է ընթանա երկու փուլով՝ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը և օգոստոսի 1-5-ը։


Ես մանրամասն անդրադարձել եմ զորավարժության ձևաչափին և հիմա չեմ անդրադառնա դրան։
Այլ հարցի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։


Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ-ն կատարում է իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցը Թուրքիա։ Նա միայնակ չի գնում Թուրքիա, այլ տխրահռչակ Զաքիր Հասանովի հետ, ով վերջին շրջանում, ըստ էության, դարձել է ՊՆ պաշտոնակատար։ Ադրբեջանի նախարարներին ակտիվ հանդիպումներ են անցկացնում ինչպես ռազմական ղեկավարության, այնպես էլ դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպումից ժամեր անց, հայտարարվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հուլիսի 12-ին մեկնելու են Ադրբեջան, մասնակցելու մարտական կրակով համատեղ զորավարժության փակման արարողությանը։


Մինչդեռ, հենց պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս հուլիսի 27-ին հայտարարվել էր, որ մինչև օգոստոսի 10-ն է տեղի ունենալու զորավարժությունը։


Սա աննախադեպ է, երբ զորավարժության ավարտից հետո, փաստացի մեկ օրվա մեջ, այցելության ընթացքում , ինչ -ինչ պայմանավորվածություններից հետո, որոշում են որ զորավարժության ավարտն այլ կերպ տալ։
Ակնհայտ է, որ Թուրքիան ինչ որ պահանջներ է ներակայցրել Ադրբեջանին և ստացել է դրական պատասխան, ինչի արդյունքում տեղի է ունեցել այս այցը և զորավարժության պլանի փոփոփխությունը։


Կարծում եմ, որ տավուշյան մարտերի խայտառակ պարտությունից հետո Ալիևը պետք է ամեն գնով ապացուցի իր հասարակությանը, որ եղբայրական Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություն, և Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին։ Այժմ այդ տպավորությունը ստեղծելու համար գնացել են գործարքի, որի մասին կարծում եմ կիմանանք մոտ ապագայում։