Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրում...

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին  առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։  

Այդ մասին հայտնում է թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ 

«Չորեքշաբթի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- գրում է թուրքական թերթը։ 

Աղբյուրները նշել են, որ Թուրքիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա։