Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հայտարարել է, որ Հայաստանը ահաբեկչական պետություն է և խաղալիք արտաքին ուժերի ձեռքում, այս մասին հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։
Բահչելին խոսել է այն հայտարարությանը, որով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը։
«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»։