Թուրք զինվորականը կտրում է հայ պապիկի գլուխը․...

Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ասում են, որ նա այլ ելք չի ունեցել և Արցախի տարածքների 80 տոկոսը հանձնելով նա փրկել է 30 հազար զինվորի կյան, բայց մոռանում են միևնույն ժամանակ նշել, որ նա վտանգել է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների կյանքեր։

Հարյուր հազարներով մարդիկ անպաշտպան են մնացել և ստիպված են իրենց ջանքերով լեզու գտնել թուրքի հետ, երբեմն ստորացման ճանապարհով։  Վերջին շաբաթների ըթնացքում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել համացանցուն, որոնցում ադրբեջանցի զինվորականները ստորացնում, վիրավում են խաղաղ բնակիչներին։ Օրերս էլ ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որում թուրք զինվորականը մորթում է խաղաղ բնակչի։

Այս ամենը տեսնելուց հետո հարց է առաջանում, թե ու՞մ է պետք գործող իշխանությունը, ինչու՞ պետք է նրանք մեր հարկերից աշխատավարձ ստանան, պարգևավճար ստանան, եթե չեն կարողանում ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը։