Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես...

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ, Գավառի տարածաշրջանում (Նորատուս գյուղ) և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: