Ծնողները որոշել են մինչեւ լույս մնալ ՊՆ շենքի...

Անհետ կորածների եւ գերիների ծնողները որոշել են մինչեւ լույս մնալ ՊՆ շենքի մոտ եւ որոշել են թույլ չտալ, որ շենքից որեւէ մեկը դուրս գա եւ հեռանա։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

 Նրանք շատ չեն՝ մոտ 30-40 հոգի են։ Եւ դեմ են իրենց ակցիան լուսաբանելուն։ Իշխանությունների ներնշնչանքը, թե՝ լուսաբանումը վնասում է իրենց զավակներին հետ բերելուն, ազդեցություն է ունեցել։ Նրանք սպառնում են լրագրողների հեռախոսները ջարդել, եթե տեղում տեսանկարահանումներ կանեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատները փակել են ՊՆ-ի մուտքերը եւ աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքից: