Ծաղրն էլ սահման ունի, ամոթ է․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրավարձով աշխատող քաղաքացիների աջակցության թեմային: Նա գրել է.

«Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն...
Սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է...

Օրավարձով աշխատողներ՝

Վարորդներ.
Վաճառողներ.
Երաժիշտներ.
Տնային աշխատողներ.
Մատուցողներ.
Դայակներ.

Հը, էլի թվարկե՞մ...

Ու էս մարդիկ, որպես հպարտ քաղաքացիներ, ո՞նց պետք է հոգան իրենց ընտանիքների խնդիրները՝
Ազգային ժողովի ամբիոնից հնչող հոխորտանքներո՞վ, թե՞ փողոցներում կայանած BTR-ների տեսարաններով...
Ծաղրն էլ սահման ունի, ամոթ է...»: