Ծառուկյանն առաջարկում է, որպեսզի բոլոր բանկեր...

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր նիստ էր հրավիրել , որի ընթացքում քննարկվեցինստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Նիստի սկզբում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա քննարկումները և առաջարկները  արձանագրություն են կազմելու, և Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացնելու է դրանք Ազգային ժողովի նախագահին և Կառավարությանը:

 «Այսօր հանրապետությունում  200 000 ընտանիք օրավարձով է աշխատում, սակայն հիմա չեն կարողանում աշխատել:Մենք  առաջարկում ենք, որ մարդկանց գոնե աշխատավարձ տրամադրվի, որ կարողանան գոյատևել: Մենք ասում ենք, որ բանկերի համակարգում ոչ թե պետք է լինի սառեցում, այլ ներում՝ 3 ամիս:

1մլն 656.000 վարկառու այսօր ունենք, այդ մարդիկ չեն աշխատում, չգիտեն ոնց անեն, բայց վարկը գալիս է: Մարդկանց ասում են՝ երկու ամիս չես տալիս, հետո տոկոսները գալիս են: Եղբայր ջան, այսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից: Կամ ասում են՝ անհատական հանդիպումներ, ծիծաղելի է: Այսօր մենք ասում ենք՝ պատրաստ ենք ներկայացնել մեր տեսակետը: Խնդրի լուծումը, չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ լինի արդյունավետ առաջարկներ: Պետք է այս վիճակից դուրս գանք՝ լսելով ում առաջարկն է լավը»: