Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ի հ...

Միացյալ Նահանգները շահագրգռված է Ռուսաստանի հետ լայնածավալ երկկողմ առեւտրի հաստատմամբ, այդ թվում՝ նրանից հազվագյուտ հանածոներ գնելով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է երեքշաբթի Fox News հեռուստաալիքի եթեր հեռարձակած հարցազրույցում։ «Մենք Ռուսաստանի հետ այդքան լայնածավալ առեւտուր չունենք, եւ նրանք էլ կցանկանային դա։ Եվ մենք նույնպես: Նրանք մեզ համար շատ արժեքավոր ապրանքներ ունեն, այդ թվում՝ հազվագյուտ հողերի շատ խոշոր հանքանյութեր [հանածոներ]»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։ «Նրանք [այդպիսի] անշարժ գույքի մեծ կտոր ունեն։ Իրականում ամենամեծն աշխարհում առանձին վերցրած երկրի իմաստով»,- նշելէ Թրամփը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հազվագյուտ հողերի հանքավայրերը։ «Այս իմաստով նրանք ունեն այն, ինչը մենք, անկեղծ ասած, կարող ենք օգտագործել, ինչպես եւ այլ մարդիկ»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։