
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի հայտարարել են երկրի պատմության մեջ առաջին անգամ 1 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեի ստեղծման ծրագրերի մասին, ինչը ռեկորդային գումար է բանակի համար: Այս մասին գրում է politico.com-ը:
Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բյուջեն կլինի 1 տրիլիոն դոլարի չափով։
«Ոչ ոք նման բան չի տեսել: Մենք պետք է կառուցենք մեր բանակը, և մենք շատ գումար ենք խնայում, բայց բանակը մի բան է, որը մենք պետք է կառուցենք: Եվ մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա շատ չար ուժեր կան», - նշել է ԱՄՆ նախագահը:
Երկուշաբթի երեկոյան Հեգսեթը X-ում գրառման մեջ ասել է, որ Թրամփը «վերակառուցում է բանակը և դա անում է արագ»:
«ՇՈՒՏՈՎ. առաջին ՏՐԻԼՈՆ դոլար պաշտպանական բյուջեն: Հ.Գ. մենք մտադիր ենք խելամտորեն ծախսել հարկատուի յուրաքանչյուր դոլար», - գրել է նա:
Կոնգրեսն այս տարի ազգային պաշտպանության ծրագրերի համար հատկացրել է 892 միլիարդ դոլար, որը ներառում է Պենտագոնի ծախսերը, միջուկային զենքի մշակումը և այլ գերատեսչությունների անվտանգության ծրագրերը: