Թրամփն ընկերություններին հորդորել է արտադրութ...

Ամերիկյան ընկերությունները, այդ թվում՝ Apple-ը, արտադրությունը վերադարձնում են երկիր՝ ԱՄՆ մաքսային քաղաքականության խստացման պատճառով. այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հիմա ամենաճիշտ ժամանակն է ձեր ընկերությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար, ինչպես անում են Apple-ը և բազմաթիվ այլ ընկերություններ: Զրոյական մաքսատուրքեր, գրեթե ակնթարթային միացում էլեկտրական/էներգետիկ ցանցին և և թույլտվությունների ստացում: Մի հապաղեք, հենց հիմա արեք դա»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրի և տարածաշրջանի ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին՝ նվազագույն դրույքաչափը սահմանելով 10%։ Առանձին պետությունների համար նա հաստատել է անհատական ​​արգելքներ: Այդ երկրների թվում է Չինաստանը, որի նկատմամբ սահմանվել է 34% մաքսատուրքեր։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքեր կսահմանի 104%-ի չափով, քանի դեռ չինական իշխանությունները համաձայնություն չեն տվել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին։

Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։

Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: