Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններ...

Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտես ինչու, մենք ձեւավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու քան հանրապետականների: Հետեւապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետեւաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:

Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետեւ հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք եւ դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ: Այսինքն հանրապետական վարչակազմերը, հետեւաբար նաեւ Թրամփը նույնքան կարեւոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ: Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ, մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք եւ հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:

Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ եւ փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ 4 տարի քամուն տվեցինք: Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելո՞ւ ենք»: