Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք...

Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել լուսանկար։

«Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով», գրել է վարչապետը: