Տիգրան Ավինյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Ավինյանին նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»: