Տեղեկատվական արշավ Արայիկ Հարությունյանի դեմ․...

Որքան մոտենում են Արցախի նախագահական ընտրությունները, այնքան տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության դոզան ավելանում է։ Արցախի քաղաքական դաշտի տարբեր խաղացողների համար ապատեղեկատվության հիմնական թիրախ է դառնում Արայիկ Հարությունյանը՝ ում շանսերն ամենամեծն է նախագահ դառնալու հարցում։

Օրերս Արայիկ Հարությունյանի մասին հերթական ապատեղեկատվությունը դաշտ նետվեց Արցախի Հադրութ քաղաքի քաղաքապետ Վահան Սավադյանի կողմից։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ղարաբաղ Տելեկոմը Արայիկ Հարությունյանի հաշվին է փոխանցել 100 մլն դրամ և պնդում էր, որ Հարությունյանը խոստացել է պահպանել բջջային կապի օպերատորի մենաշնորհը։

Քաղաքապետի կողմից հրապարակված կեղծ տեղեկատվությունը առաջինը հերքեց Ղարաբաղ Տելեկոմը։ Ընկերությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր․««Ղարաբաղ Տելեկոմը» ստեղծման օրվանից, արդեն գրեթե 18 տարի, երբեք չի ներգրավվել քաղաքական որևէ պրոցեսում, քաղաքականությանն առնչվող որևէ ֆինանսական հատկացում չի արել ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության»: 

Politik.am-ը կապ հաստատեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ` անհրաժեշտ փաստեր ստանալու և հրապարակելու համար։ Քաղաքապետը հրաժարվեց փաստեր ներկայացնելուց, ինչը ավելորդ անգամ գալիս է ապացուցելու, որ քաղաքապետը անպատասխանատու հայտարարություն է արել և նրա նպատակն է հարվածել Արայիկ Հարությունյանի հեղինակությանը։

Ի դեպ պետք է նկատել, որ Վահան Սավադյանը Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնած մեկ այլ թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի աջակիցն է։ Այս հանգամանքը առավել պարզ է դարձնում նրա մոտիվը ապատեղեկատավություն տարածելու մասով։