Մի շարք նախկին զինվորականներ, որոնք Արցախյան առաջին պատերազմում որոշակի հեղինակություն էին ձեռք բերել, հիմա, հանուն պաշտոնի, հողին են հավասերեցնում իրենց հեղինակության վերջին փշրանքները։
Նման զինվորևականներցի մեկն էլ գեներալ Գագիկ Մելքոնյանն է։ Նա պատերազմից հետո ասուլիսներ է տալիս և մեղադրում բոլորին, բացի քաղաքական իշխանությունից։ Ավելին, Մելքոնյանը ողջունում է Արցախի տարածքի 80 տոկոսի զիջումը թշնամուն։ Գեներալի կոչում ունեցողի համար մեղավոր են բոլորը՝ զինվորները, սպաները, կամավորները, բայց ոչ՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը։
Որպեսզի ընկալելի լինի, թե ինչու չպետք է հավատալ Մելքոնյան Գագիկին, պետք է հիշատակել մեկ դրվագ։ Շուշին հանձնելուց երկու օր առաջ, նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պնդրում էր, որ քաղաքը երբեք չի ընկնի։ Ավելին բոլորին մեղադրում էր պատերազմ չգնալու մեջ, իսկ ինքը ծառայություն էր իրականացնում Արցախի հյուսիսային սահմանին, որտեղ մարտական գործողույթուններ գրեթե չկային։ Ավելին, ռուս ռազմական փորձագետները անիմաստ և դավաճանական էին գնահատել Արցախի հյուսիսում զորքերի կուտակումը, այն դեպքում, երբ հարավում մեծ թվով զինվորական ուժ էր անհրաժեշտ։
Ի դեպ, տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ պատերազմի հատկապես վերջին օրերին, Արցախում, Ստեփանակերտից բացի, որևէ այլ հատվածում չկար ինտերնետ կապ, իսկ Գագիկ Մելքոնյանը լրատվամիջոցին վիդեոկապով հարցազրույց է տալիս։
Չպետք է մոռանալ նաև Գագիկ Մելքոնյանի անցյալը։ Ռոբերտ Քոչարյանի օրոք, 8 տարի շարունակ ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պաշտոնը զբաղեցրել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։ Իսկ այդ տարիները Փաշինյանը համարում էր զինվորի տռուսիկ-մայկա գողանալու տարիներ։
Հիշեցնենք, որ բանակին սնունդով, հագուստով ապահովում է թիկունքի ծառայությունը, և եթե զինվորները «տռուսիկ-մայկա» չեն ունեցել, ապա դա նշանակում է՝ բանակի թիկունքի պետը առնվազն թալանով է զբաղվել։