Տեսանյութ․ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Փաշինյա...

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին չհամաձայնելով  հրադադարին ուղիղ պատասխանատվություն է կրում 3000-ից ավել զինվորի կյանքի համար, ապացուցվում է անգամ իշխանության քարոզիչների հրապարակային խոսքերով։ Հիշեցնենք, որ պատերազմի դադարից օրեր անց ՌԴ նախագահ Պուտինը ռուսական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, քանի որ Ալիևը տվել էր իր համաձայնությունը, սակայն անհասկանալի պատճառներով Փաշինյանը հրաժարվել է կանգնեցնել պատերազմը։

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ արդեն նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության եթերում հայտարարել էր․ «Բայց հաստատ, ես ձեզ իմ անունով եմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է: Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում: Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել էր Հովհաննիսյանը:

Այսինքն եթե հավտանք Արծրուն Հովհաննիսյանի խոսերին (քանի որ հայ տղամարդը չի կարող իր անվամբ սուտ երդվել) ու իր հրապարակած տվյալները համադրենք, այսօր առկա տվյալների հետ, ապա կստացվի, որ հոկտեմբերի 20-ից հետո Փաշինյանի որոշման արդյունքում մենք տվել ենք ավելի քան 3000 զոհ։