Տեսանյութ. Ղարաբաղցին ոչ մի իրավունք չպետք է...

Իշխանությունները և նրանց աջակիցները շարունակում են ատելության քարոզ իրականացնել և պառակտել հանրությանը: Այս անգամ Արցախի հայությանը թիրախավորել է Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի ընկերուհին՝ Դիանա Մարտիրոսյան: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե արցախցիները գրանցվում են Հայաստանում, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Աննա Հակոբյանի ընկերուհին պնդել է, որ Արցախցիները (իր բնորոշմամբ ղարաբաղցիները) որևէ իրավունք չպետք է ունենան:

Այն որ այս քարոզչությունը իշխանության վարած քաղաքականության մաս է փաստվում է այն հանգամանքով, որ Աննա Հակոբյանի ընկերուհու ուղիղ եթերը տարածել են Փաշինյանի աջակից ավելի քան 375 իրական և ֆեյք օգտատեր:

Մանրամասները՝ տեսանյութում.