Տեսանյութ. Ռուբեն Վարդազարյանի «ապտակը» Անդրա...

Երեկ իշխանական ուսապարկ-պատգամավորները, «ֆաս» հրամանով, միաձայն հարձակվել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա: Ուսապարկ-պատգամավորներն իրենց դրսևորեցին ամենալկտի կերպով: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ փողոցի խուժանն իրեն այդ կերպ չէր դրսևորի, ի վերջո, փողոցի խուժանն էլ ընտանիք ունի և որոշակի դաստիրակություն է ստացել: Ռուբեն Վարդազարյանի նյարդերի հաշվին ինքնահաստատվել փորձեց նաև Անդրանիկ Քոչարյանը:

«Պահպանվե՞լ է Արթուր Վանեցյանի ազդեցությունը ձեր վրա, այն ազդո՞ւմ է ձեր որոշումների վրա։ Եթե ոչ, հասկանանք, թե ինչպես փրկենք ձեր պատիվը»,- Ռուբեն Վարդազարյանին նման հարցեր հղեց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

Հարցին ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Մի անգամ էլ ասեմ՝ Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին, երբ նա դեռ ուսանող էր, եւ այդ հարաբերությունները շարունակվել են մինչեւ օրս։ Ընկերական հարաբերությունները պահպանվել են։ Ես ընկերություն եմ անում ոչ թե քաղաքական հայացքների համար, այլ ընկերությունը տարիների պատմություն ունի։ Արթուր Վանեցյանը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ որեւէ ազդեցություն»:

Շատերի համար գուցե աննկատ մնաց, բայց Վարդազարյանը բարոյական ապտակ հասցրեց Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը 2019 թվականին հայտարարում էր, թե իր ընկերական հարաբերությունները վերջացել են ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հետ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո. «Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ»,-հայտարարել էր Քոչարյանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ ինքը Հայրապետյանի հետ կապ չի ունեցել 2008 թվականի մարտի 1-ից հետո։ Այս կերպ Քոչարյանը փորձում է սկզբունքային գործչի դիմակ կրել։

Կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեց 2016 թվականին նկարահանված մի հեռուստահաղորդում, որում Քոչարյանը պնդում է, որ Հայրապետյանը իր ընկերն է և իր ընկերական զգացումների վրա չի կարող ազդել 2008 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։