Տեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պ...

Նիկոլ Փաշինյանը` գալով իշխանության, Հայաստանի քաղաքական կյանք ներմուծեց ֆեյքերին, որոնք ակտիվորեն այս տարիների ընթացքում աշխատում են իր հիմնական ընտրազանգվածի՝ գրագիտության հետ խնդիր ունեցող քաղաքացիների վրա։

Փաշինյանի իշխանության ներմուծած սկզբունքներին հավատարիմ իշխանական ֆեյքերը թիրախավորում են նաև քաղաքական-հասարակական գործիչների անձնական կյանքը, ընտանիքի անդմաներին և նրանց անձնական կյանքը։

Իշխանական ամենահայտնի ֆեյք էջերից մեկը գործում է Ռեգինա Պրազյան անվան ներքո։ Այս էջը ամենաակտիվն է թիրախավորում ընդդիմադիրներին և ամենաինտիմ թեմաներից անգամ չի խորշում։ Ռեգինա Պրազյան ֆեյքն այնքան պետքական է իշխանություններին, որ նրա մի քանի գրառումներ հայտնվել են Փաշինյանին աջակցող բոլոր շատ լրատվամիջոցներում։

Ամիսներ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ այս ֆեյք էջը վարում է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, սակայն օրերս մեզ հայտնի են դարձել տեղեկություններ, ըստ որոնց Սաֆարյանն այս ֆեյք էջի հետ կապ չունի։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է ԱԺ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը։ Նա է գրառումներ անում և պատասխանում մեկնաբանություններին: Ըստ նույն աղբյուրի տեքստերի բովանդակության պատասխանատուն այլ անձ է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, էջում հրապարակվող տեքստերի բովանդակության հեղինակը վարչապետի կինն է՝ Աննա Հակոբյանը։

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Արփի Դավոյանից և Աննա Հակոբյանից։ Արփի Դավոյանի և Աննա Հակոբյանի գրասենյակի հետ հոռախոսային կապ հաստատել չհաջողվեց։ Նույն խնդրի մասով Արփի Դավոյանին և Աննա Հակոբյանին մեր հարցերնն ուղղել ենք ֆեյսբուքի և էլեկտրոնային փոստի միջոցով, որոնք ևս դեռևս անպատասխան են մնացել։