Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։
Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը բամբասանք հիշեցնող մի քանի աղմկահարույց հայտարարություններ էր արել, որոնք կարող էինք անտեսել ընտրարշավի աղմուկի մեջ, եթե շարքային քաղաքացու կողմից արված լինեին, և ոչ թե՝ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ Սփյուռքի հանձնակատար Սինանյանի այս հայտարարության և գործող իշխանությունների վերաբերյալ սփյուռքի վերաբերմունքի շուրջ զրուցել ենք Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում․