Տեսանյութ. Պուտինը Փաշինյանի քայլը անվանել է...

Ինչպես և սպասելի էր, այս իշխանությունները կորոնավիրուսի դեմ պատվաստվելն էլ վերածեցին շոուի: Ամենատարբեր պաշտոնայներ այս ընթացքում պատվաստվում են տեսախցիկների առաջ և  գործընթացը վերածում են ռեալիթի շոուի:

Շոուի մաս դարձավ նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր տեսանյութով և գրել. «Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,-գերլ է Փաշինյանը:
Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսախցիկների առաջ պատվաստվելը անվանել է «կապիկություն»: