Տեսանյութ․ Փաշինյանի փոխարեն կարելի էր պահել...

Հայաստանի և հայության համար աղետալի պատերազմը վերջնական ապացույց էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն անկարողների հավաքատեղի է, այլև հայրենիքի շահերը հանուն սեփական շահերի մանրադրամի վերածող խմբակ է։ Այս իշխանությունները 2,5 տարի ոչինչ չեն արել, Հայաստանը ոչ մի ձեռքբերում չունի, փոխարենն ունի պարտված պատերազմ և այդ պատերազմի ավարտը ազդարարած խայտառակ վատ փաստաթուղթ։

Չնայած բոլոր այս անհաջողություններին, Նիկոլ Փաշինյանը կարողանում է մոլորեցնել հանրությանը և վստահեցնել, որ եթե ինքը չլինի, ապա կգան նախկինները, իսկ նախկինների նկատմամբ հանրության ոչ այնքան գրագետ հատվածը բնազդային վախեր ունի։  Հանրության այս հատվածը համաձայն է անգամ խայտառակ պարտություն բերած Փաշինյանը մնա, բայց նախկինները չգան։ Այս համատեքստում հարց է հնչում, եթե ոչ Փաշինյանը, ապա ով պետք է իր փոխարեն լինի։

Մենք այս իմաստով առաջարկում ենք այլընտրանք։ Քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանը տապալել է ու անհաջողակ է (եթե ոչ դավաճան), ապա կարելի է իրեն տրվելիք աշխատավարձը ներդնել որևէ ոլորտում և ստացված եկամուտը ուղղել պետական բյուջե։ 

Փաշինյանի տարեկան աշխատավարձը կազմում է 11,644,000 դրամ։ Եթե որոշեինք Փաշինյանին աշխատավարձ տալու փոխարեն, այդ միջոցներ ներդնել գյուղատնտեսության մեջ, օրինակ որեշեինք  պահել խոզ , ապա այդ գումարով այս տարվա սկզբին կարող էին ձեռք բերել 97 հատ մեկ ամսական գոճի և մեկ տարի պահել մեծացնել դրանց վերածելով մայր խոզի:

Հիմա տեսնենք թե ինչ արդյունք կունենայինք Փաշինյանի ստացած գումարով, իր փոխարեն, մեկ տարի պահելով այդ 97 հատ խոզի գոճին: Տարվա ընթացքում այդ գոջիները կմեծանային և արդեն դեկտեմբերին այդ 97 գոճին կդառնային մայր խոզեր՝ ավելացնելով իրենց քաշը և ունենալով յուրաքանչյուրը ամենաքիչը 6-ական գոճի: Եվ ուրեմն տարվա վերջում մենք Փաշինյանի փոխարեն կունենայինք 97 մայր խոզ, նրանց կողմից ծննդաբերված 582 խոզի գոճի: Այսինքն տարվա վերջում մենք կունենանք Փաշինյանի վրա ծախսվող փողերով մոտ 700 գլուխ խոզ՝ 97 մայր խոզ և 582 խոզի գոճի, որոնք որպես միս կազմում են ավելի քան 14.000 կլիոգրամ, կամ 14 տոննա մաքուր խոզի միս: Եթե արտադրված միսը վաճառեինք միջին շուկայական գնով, ապա կստացվեր ավելի քան 28 մլն դրամ։ Այսինքն վարչապետ Փաշինյանին 11 մլն դրամ աշխատավարձ տալու փոխարենն, եթե մենք պահեինք խոզ, ապա տարվա ավարտին պետական բյուջե կվերադառնար, այդ 11 մլն դրամը և հավելյալ 17 մլն դրամ եկամուտ։ Ու եթե բոլոր ոչ անարդյունավետ աշխատող պաշտոնայների փոխարեն նման ներդրումներ արվեին, ապա գոնե ֆինանսական առումով պետությունը եկամուտներ կստանար։

Պետք է նաև հաշվի առնել, որ խոզերն ի տարբերություն վարչապետ Փաշինյանի կարիք չունեն ծառայողական մեքենաների, թիկանպահների, կառավարական դղյակների և այլ ծախսերի։ Սա հավելյալ պետական միջոցների խնայման կբերեր, խնայված միջոցները կարելի էր ուղղել կարևոր ոլորտներ։ Ընդ որում պետք է հաշվի առնել, որ խոզերը չեն կարող կեսգիշերին ստորագրել փաստաթուղթ, որը աղետալի հետևանքներ կունենա պետության համար։